ՀԱՆՐԱՊԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ 36.4% ԱՆԿՈՒՄ
Ազգային վիճակագրական ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ.-ի ընթացքում ՀՀ-ում շինարարության ծավալները կրճատվել են 36.4%-ով և կազմել 57.5 միլիարդ դրամ: Պետք է նշել, որ միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում, նախորդ ամսվա հետ համեմատած, շինարարության ծավալներն աճել են շուրջ 14.8%-ով:
Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2009 թվականի ընթացքում շինարարության ծավալների առավելագույն անկում գրանցվել է հուլիս ամիսն, երբ կրճատումը կազմել էր 45%: