13/04/2010 15:32
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԻԳԱՐԵՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԿՐՃԱՏՎԵԼ
Այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում Հայաստանում սիգարետների արտադրության ծավալները նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել են շուրջ 1,2%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն հաշվետու այս երկու ամիսներին Հայաստանում արտադրվել է 453,6 միլիոն սիգարետ:
Այս նույն ժամանակահատվածում ֆերմենտացված ծխախոտի արտադրության ծավալներն աճել է 24,7%-ով և կազմել 315,7 տոննա:
Նշենք նաև, որ միայն հունվար ամսվա ընթացքում Հայաստանում սիգարետների արտադրության ծավալները նվազել էին 15%-ով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
