ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ-ՈՒՄ ԼՈՒԾԱՐՎԵԼ Է 159 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա իրավաբանական անձանց (այդ թվում` ձեռնարկությունների) և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ ամփոփ տվյալներ, որոնց համաձայն 2010 թվականի առաջին երեք ամիսների կտրվածքով ՀՀ-ում հաշվառված առևտրային իրավաբանական անձանց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 2.9%-ով: Ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառվել է գրանցված 61 317 իրավաբանական անձ և 77 951 անհատ ձեռնարկատեր: Նշենք, որ անհատ ձեռնարկատերերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ նույնպես աճել է` շուրջ 13,7%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին հանրապետությունում լուծարվել է 159 իրավաբանական անձ (այդ թվում ձեռնարկությունները և առանձնացված ստորաբաժանումները) և 424 անհատ ձեռնակատեր: