ՀԱՅԱՍՏԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԵՎ ԿԻՍԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 2,5 ԱՆԳԱՄ
2010 թվականի հունվար-ապրիլ ամիսներին հանրապետությունում գրանցվել է գրեթե բոլոր ապրանքատեսակների գծով արտահանման և ներմուծման ծավալների աճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ամփոփ տվյալների համաձայն, որտեղ ներկայացված են ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին ՀՀ արտահանման և ներմուծման ծավալների ցուցանիշները, հաշվետու ամիսների ընթացքում հանրապետությունից արտահանվել է 44026.9 հազար դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Նշենք, որ այս ցուցանիշը 2009 թվականի համաապտասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 41,6%-ով:
Ներկայացված տվյալների համաձայն 2010 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 60348.9 հազար դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված այլ իրեր: Այս ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է շուրջ 2,5 անգամ: