ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 41,5%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանն արտահանել է 173.3 մլրդ դրամ (480.8 մլն դոլար) ընդհանուր արժողությամբ ապրանքներ, ընդ որում այս ցուցանիշը 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 41,5%-ով:
Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների ընթացքում արտահանման ծավալների անկում գրանցվել է գրեթե բոլոր ապրանքախմբերում: Այսպես, հաշվետու ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ հանքահումքային արտադրանքի արտահանումը կրճատվել է 36%-ով, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը`44,6%-ով, պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը` 47,6%-ով:
Նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալների տարեկան աճ, շուրջ 29,6%-ով, գրանցվել է միայն կենդանի կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի արտահանման գծով: