Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ  ԲՈՒԼՂԱՐԻԱՆ Է, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
06/12/2010 14:28
Կիսվել

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՆ Է, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացված և հավաքագրված օպերատիվ տվյալների, ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2010թ.  հունվար-հոկտեմբերին, ընթացիկ գներով, կազմել է 1425.7 մլրդ. դրամ կամ 3795.4 մլն. ԱՄՆ դոլար,  այդ թվում ապրանքների արտահանումը` 298.2 մլրդ. դրամ (9793.9 մլն. դոլար), ներմուծումը` 1127.5  մլրդ.  դրամ (3001.5  մլն.  դոլար): Աjսպիսով, հաշվետու ժամանակահավածի վերջի դրությամբ ՀՀ արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է 829.3  մլրդ.  դրամով (2207.7  մլն.  դոլարով):
 
Հատկանշական է, որ 2010 թվականի առաջին տաս ամիսների արդյունքներով արտահանման ոլորտում ՀՀ հիմնական գործընկերը Բուլղարիան է, իսկ ներմուծման ոլորտում` Ռուսաստանը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` 2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանից Բուլղարիա են արտահանվել 119253.4 հազար դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքներ, որը կազմում է ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 15.0%-ը: Հատկանշական է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Բուլղարիա արտահանման ծավալներն աճել են ավելի քան 2 անգամ:

 

ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքը ներկայացնող վիճակագրական տվյալների համաձայն, արտահանման ոլորտում ՀՀ հիմնական գործընկերների շարքում են հայտնվել նաև Ռուսաստանը, Գերմանիան, Նիդերլանդները, ԱՄՆ-և և Բելգիան: Հաշվետու ամիսների արդյունքներով Ռուսաստանին  բաժին է ընկնում ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 14,9%-ը, Գերմանիային` 14,6%-ը, Նիդերլանդներին` 8,9%-ը, ԱՄՆ-ին` 8,5%-ը,  իսկ Բելգիային`  7,8%-ը:
 
Ներկայացված տվյալների համաձայն, ներմուծման ոլորտում ինչպես ըստ առևտուր անող երկրի, այնպես էլ ապրանքի ծագման երկրի, ՀՀ հիմնական գործընկերը, ընթացիկ տարվա առաջին տաս ամիսների արդյունքներով, Ռուսաստանն է:  Հաշվետու ամիսների ընթացքում, ըստ առևտուր անող երկրի, ՀՀ ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալի 15.9%-ը (407951.6 հազար դոլար) բաժին է ընկնում Ռուսաստանին, որին հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները (9,0%),  Չինաստանը (6,5%),  Պանաման (5,9%), Վրաստանը (5,9%), Իրանը (5,9%), Ուկրաինան (5,4%):

Եթե ՀՀ ներմուծման ընդհանուր ծավալի կառուցվածքը դիտարկենք ըստ ապրանքի ծագման երկրի, ապա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալի 22,5%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, 11,0%-ը` Չինաստանին, 6,0%-ը` Ուկրաինային, 5,5%-ը` Թուրքիային, 5,4%-ը` Գերմանիային, 5.2%-ը` Իրանին:

Ընդհանուր առմամբ, ՀՀ արտահանման ծավալների 18,6%-ը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, 50,6%-ը` ԵՄ երկրներին, իսկ  ներմուծման ծավալներից` համապատասխանաբար 30,5%-ը և 26,9%-ը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2