ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՂԲՅՈՒՐԻ ՋՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 42.5%-ՈՎ
ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության տրամադրած տվյալների համաձայն, 2010թ.-ի հունվար- հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած հանրապետությունում աղբյուրի ջրի արտադրության ծավալները աճել են 2938.4 հազար լիտրով կամ 42.5 տոկոսով` կազմելով 9849.6 հազար լիտր: Հանքային ջրերի արտադրությունն այս նույն ժամանակահատվածում աճել է 9531.2 հազար լիտրով կամ 23.5 տոկոսով` կազմելով 23928.9 հազար լիտր: