09/09/2010 12:18
ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 4,9%-ՈՎ
2010թ. հունվար-հունիսին ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 327.5 մլն. դոլար, որը 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է
4.9%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` այս նույն ժամանակահատվածում ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 220.3 մլն. դոլար և նվազել 10.6%-ով:
4.9%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` այս նույն ժամանակահատվածում ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 220.3 մլն. դոլար և նվազել 10.6%-ով:
Ներկայացված տվյալների համաձայն` 2010թ. հունվար-հունիսին իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների 41.49%-ը, իսկ ուղղակի ներդրումների 25.39%-ն ուղղվել են էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտ: Ուղղակի ներդրումների 47.05 %-ն իրականացվել է հեռահաղորդակցության,իսկ 7.78%-ը` օդային տրանսպորտի գործունեության ոլորտներում:
Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների առավել զգալի հոսք գրանցվել է Ռուսաստանից (116,8 մլն դոլար), Ֆրանսիայից (70,4 մլն դոլար) և Նիդերլանդներից (63,0 մլն դոլար):
27/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.18
-0.18
Եվրո (EUR)
434.13
-2.02
Ռուբլի (RUR)
4.6285
+0.0483
Լարի (GEL)
139.84
+0.31
Արծաթ
816
-71.73
23:34 28/03/26
12:47 28/03/26
10:50 28/03/26
10:30 28/03/26
16:12 27/03/26
