ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 1972 ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ ամփոփ տվյալներ, որոնց համաձայն 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել են 1972 նոր առևտրային իրավաբանական անձիք, որոնցից բացարձակ մեծամասնությունը` 1874-ը, ՍՊԸ-ներ են:
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ում գործող առևտրային իրավաբանական անձանց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 2,8%-ով և կազմել 60233` նախորդ տարվա 58598-ի դիմաց:
Հաշվետու ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 9138 անհատ ձեռնակատեր, որոնց ընդհանուր թիվը 2009 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 73070: