10/01/2011 16:51
ՀՀ ՀԱՄԱԽԱՌՆ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ԿԱԶՄԵԼ Է 5858.78 ՄԼՆ ԴՈԼԱՐ
ՀՀ համախառն արտաքին պարտքը 2010թ սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 5858.78 մլն. դոլար, որը համեմատած 2010թ. հունիսի վերջի դրությամբ ավելացել է 431.35 մլն. դոլարով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` համախառն արտաքին պարտքի 45.85%-ը գոյացել է պետական կառավարման համակարգում, 17.07%-ը` մասնավոր հատվածում, 11.81%-ը` դրամավարկային կարգավորման մարմիններում, 17.31%-ը` առևտրային բանկերում, իսկ 7.96%-ը` տնտեսության տարբեր հատվածների կազմակերպությունների կողմից ստացված օտարերկրյա ուղղակի ներդրումներն են միջֆիրմային վարկերի տեսքով:
Նշենք նաև, որ 2010թ. սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ համախառն արտաքին ակտիվները կազմել են 2559.47 մլն. դոլար և 2010թ. III եռամսյակի ընթացքում աճել են 121.60 մլն. դոլարով: Արդյունքում` ՀՀ մաքուր արտաքին պարտքն ավելացել է 309.76 մլն. դոլարով, կազմելով 3299.31 մլն. դոլար:
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
Արծաթ
710.1
+1.69
10:56 03/10/26
10:30 03/10/26
15:37 02/10/26
