13/01/2010 10:28
ՀՀ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 37.4%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշներ: Հրապարակած տվյալների համաձայն, ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացված և հավաքագրված օպերատիվ տվյալների, ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, ընթացիկ գներով, կազմել է 1302.8 մլրդ. դրամ կամ 3570.8 մլն. ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը` 228.7 մլրդ. դրամ (624.0 մլն. դոլար) և ներմուծումը` 1074.1 մլրդ. դրամ (2946.8 մլն. դոլար):
Այսպիսով, ՀՀ արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է 845.4 մլրդ. դրամով (2322.8 մլն. դոլարով), իսկ առանց մարդասիրական օգնությամբ ստացված բեռների` 831.1 մլրդ. դրամով (2284.1 մլն. դոլարով):
2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կրճատվել է 28.5%-ով, ընդ որում այս նույն ժամանակահատվածում ՀՀ արտահանման ընդհանուր ծավալը կրճատվել է 37.4%-ով, իսկ ներմուծումն, ըստ ապրանքի ծագման երկրի, կրճատվել է 26.3%-ով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
