Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ԿԵՂԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ 33%-Ը ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ Է, ԻՍԿ 67%-Ն ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
15/06/2010 12:34
Կիսվել

ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ԿԵՂԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ 33%-Ը ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ Է, ԻՍԿ 67%-Ն ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանում արձանագրվել է մտավոր սեփականության պաշտպանության բավականին ցածր մակարդակ: Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանի ներքին շուկայում կեղծարարության և հենության մակարդակի վերաբերյալ իրականացված հետազոտության արդյունքների համաձայն` ՀՀ տնտեսության բոլոր ոլորտները, որոնք որևէ կերպ առնչվում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ սահմանված իրավունքների հետ, կարող են զգալի տուժել կեղծարարությունից և հենությունից, ընդ որում սննդի և լայն սպառման, տեքստիլ և ալկոհոլային արտադրանքն այս տեսանկյունից առավել զգալի բացասական ազդեցությունը կրած բիզնես ոլորտներն են: Հետազոտությանը մասնակցած 121 ընկերությունների ներկայացուցիչների հավաստմամբ` այս ընկերությունների 45%-ն իր գործունեության շրջանակներում տուժել է կեղծարարությունից և հենությունից: 

Ներկայացված հետազոտական արդյունքների համաձայն` ապրանքային և սպասարկման նշանների անօրինական օգտագործումը Հայաստանում ամենատարածված մտավոր սեփականության իրավունքի խախտումն է: Հատկանաշական է, որ հետազոտությանը մասնակցած մտավոր սեփականության իրավունքի իրավատերերը դժվարացել են գնահատել արտադրանքի կեղծումից և հենությունից պատճառված վնասի չափը: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներքին շուկայում վաճառքի ներկայացված կեղծված արտադրանքի 33%-ը ներկրված արտադրանք է, իսկ 67%-ը` տեղական արտադրության: Նշենք նաև, որ Հայաստան ներմուծվող կեղծ արտադրանքի 25%-ը արտադրում է ասիական երկրներում, 21%-ը` Թուրքիայում, 21%-ը` Ռուսաստանում, 17%-ը` Չինաստանում, 8%-ը` Եվրոպայում, 4%-ը` Ուկրաինայում, 4%-ը` ԱՄՆ-ում:

Մտավոր սեփականության իրավունքի խախտումների մեծ մասը (85%) հայտնաբերվում են մտավոր սեփականության իրավատերերի կողմից` սեփական ուսումնասիրության և սպառողների կողմից տրամադրված տեղեկությունների միջոցով: Ընդ որում, խախտման յուրաքանչյուր երրորդ դեպքը հայտնաբերվել է օրինական առևտրի վայրերում, յուրաքանչյուր չորրորդը` անօրինական առևտրի վայրերում (փոքրամասշտաբ) և յուրաքանչյուր վեցերորդը` անօրինական առևտրի վայրերում` կազմակերպված հանցավորության մակարդակով:

ՀՀ-ում համակարգչային սարքավորումների և ծրագրային ապահովման ու թվային ծառայությունների կեղծումը շուկայում գնահատվել է 92%: Մուլտիմեդիայի և քիմիական արդյունաբերության ոլորտները նույնպես համարվում են կեղծարարությունից և հենությունից մեծապես տուժած` մինչև 50%:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2