ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆԿՈՒՄԸ ԿԱԶՄԵԼ Է 87.2%
Հունվարին դեկտեմբեր ամսվա համեմատությամբ ՀՀ շինարարության ոլորտում անկումը կազմել է 87.2%:
Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին ամսվա արդյունքներով ՀՀ շինարարության համախառն ծավալը կազմել է 9838.0 մլն դրամ, ընդ որում այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ գրանցել է 10.7% անկում:
Նշենք նաև, որ 2009 թվականի արդյունքներով ՀՀ շինարարության ոլորտում անկումը կազմել էր 36.4%, իսկ շինարարության համախառն ծավալը կազմել էր 575709.3 մլն դրամ: