19/11/2010 12:42
ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 43.9%-ՈՎ, ԻՍԿ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ` 19.2%-ՈՎ
2010 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալը նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատությամբ աճել է շուրջ 21,1%-ով` կազմելով 3795.4 մլն դոլար (1425.6 մլրդ դրամ): ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` այս տարվա միայն հոկտեմբերին սեպտեմբեր ամսվա համեմատությամբ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալները նվազել են 3,1%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին տաս ամիսներին նախորդ տարվա համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալներն աճել են 41.3%-ով` կազմելով 793.9 մլն դոլար (298.2 մլրդ դրամ), իսկ ներմուծման ծավալներն այս նույն ժամանակահատվածում աճել են 16,7%-ով և կազմել 3001.5 մլն դոլար (1127.4 մլրդ դրամ):
Հատկանշական է, որ հոկտեմբերին սեպտեմբեր ամսվա համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալները նվազել են 17,3%-ով, իսկ ներմուծման ծավալներն այս նույն ժամանակահատվածում աճել են 1,7%-ով:
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
17:48 11/08/26
