ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 28.9%-ՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010 թվականի հունվար ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն հաշվետու ամսում ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 53657.8 մլն դրամ, ընդ որում այս ցուցանիշի աճի տեմպը կազմել է 6.5%:
2010 թվականի հունվարի ամսվա արդյունքներով դեկտեմբեր ամսվա համեմատությամբ ՀՀ արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կրճատվել է 28.9%-ով:
Նշենք նաև, որ 2009 թվականի արդյունքներով հանրապետությունում գրանցվել էր արդյունաբերական արտադրանքի ծավալների 7.8% անկում: