ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 64,5%-ՈՎ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ` 28,5%-ՈՎ
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին նախորդ տարվա համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալներն աճել են 64,5%-ով` կազմելով 364,1 մլն դոլար (141,1 մլրդ դրամ), իսկ ներմուծման ծավալներն այս նույն ժամանակահատվածում աճել են 28,5%-ով և կազմել 1411,9 մլն դոլար (545,5 մլրդ դրամ):
Հատկանշական է, որ մայիսին ապրիլ ամսվա համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալները կրճատվել են 18,7%-ով, իսկ ներմուծման ծավալներն աճել են 4,5%-ով: