
ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 38,4%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ:
Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին 11 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ շինարարության ծավալները կրճատվել են 38,4%-ով և կազմել 498204.5 մլն դրամ, ընդ որում միայն նոյեմբերին հոկտեմբերի համեմատությամբ ՀՀ շինարարության ծավալներն աճել են 1,3%-ով:
Նշենք, որ ՀՀ շինարարության ծավալների առավել մեծ անկում գրանցվել է ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին, երբ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել էր ավելի քան 45%-ով: