ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ Է 81 ՀԱԶԱՐ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ
2010 թվականի նոյեմբեր ամսվա վերջի դրությամբ հանրապետությունում հաշվառվել է 81.0 հազար պաշտոնապես գրանցված գործազուրկ, ընդ որում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակն այս տարվա առաջին 11 ամիսների արդյունքներով նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 2,4%-ով:
Ինչպես «Բիզնես 24ե-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` նոյեմբերին հոկտեմբեր ամսվա համեմատությամբ հանրապետությունում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը նվազել է 1,3%-ով:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով պաշտոնապես գրանցված գործազուրկների ընդհանուր թվաքանակը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել էր շուրջ 7,2%-ով, առաջին կիսամյակի արդյունքներով ցուցանիշի աճը կազմել էր 0,8%, իսկ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում պաշտոնապես գրանցված գործազուրկների ընդհանուր թվաքանակը կրճատվել էր 1,2%-ով: