22/09/2010 14:16
ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 3,1%
2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստանում գրանցվել է ՀՆԱ-ի 3,1% աճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների արդյունքներով ՀՀ ՀՆԱ-ն, դրամական արտահայտությամբ, կազմել է 2042788.8 մլն դրամ:
Նշենք նաև, որ միայն օգոստոսին հուլիս ամսվա համեմատությամբ հանրապետությունում գրանցված ՀՆԱ-ի աճը կազմել է 79,3%:
Այս նույն ժամանակահատվածում ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատոր (ընթացիկ և համադրելի գներով ՀՆԱ-ի ծավալների հարաբերակցությունը) կազմել է 110,9%:
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
17:48 11/08/26
