2009Թ.-ԻՆ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 27%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի 12 ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն 2009 թվականի ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է շուրջ 27%-ով և կազմել 4001.9 մլն դոլար կամ 1466.8 մլրդ դրամ: Ընդ որում, միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կրճատվել է 3.4%-ով:
Նշենք, որ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալների առավել մեծ անկում գրանցվել է ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին, երբ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել էր 33,7%-ով: