
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՎԵԼ ՇԱՏ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱ
Հայաստանն առավել շատ արտահանում է Եվրոպա, իսկ ներմուծում` ԱՊՀ երկրներից: 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանը եվրոպական երկրներ արտահանել է 113 859 հազար ԱՄՆ դոլարի ապրանք: Հաշվետու ամիսներին ԱՊՀ երկրներ ՀՀ արտահանման համախառն ծավալը կազմել է 43 491 հազար ԱՄՆ դոլար: Ասիական երկրներ արտահանվել է 16 677 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ Ամերիկա արտահանման ծավալները կազմել են 24 252 հազար ԱՄՆ դոլար:
Այս նույն ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից Հայաստան ներմուծվել է 267 444 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, եվրոպական երկրներից ներմուծման ծավալները կազմել են 229 794 հազար ԱՄՆ դոլար, ասիական երկրներից` 266 809 հազար ԱՄՆ դոլար: