27/08/2010 15:06
ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ Է 62,6%-ՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2010 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում հանրապետությունում իրականացված շինարարության հիմնական ցուցանիշներն` ըստ ֆինանսավորման աղբյուրների: «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն հաշվետու ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում շինարարության ընդհանուր ծավալներն աճել են 4,1%-ով և ընթացիկ գներով կազմել 171232.4 մլն ՀՀ դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 14,1%-ը, որը կազմել է 24039.0 մլն դրամ, իրականացվել է պետական բյուջեի միջոցների հաշվին, 35,3%-ը (82934.5 մլն դրամ)` կազմակերպությունների միջոցների հաշվին, 12,6%-ը (21526.0 մլն դրամ)` բնակչության միջոցների հաշվին, իսկ 18,4%-ը (31402.2 մլն դրամ)` միջազգային վարկերի հաշվին:
Հատկանշական է, որ հաշվետու ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ պետական բոյւջեի հաշվին իրականացված շինարարության համախառն ծավալները, համադրելի գներով, աճել են շուրջ 62,6%-ով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
