Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ԱՊՐԻԼԻՆ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 1,3% ԳՆԱՃ
30/04/2010 15:04
Կիսվել

ԱՊՐԻԼԻՆ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 1,3% ԳՆԱՃ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացնում են, որ 2010թ. ապրիլին մարտի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3% գնաճ, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 0.7%-ով, ոչ պարենային ապրանքներինը`1.8 %-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 2.2% հավելաճ:

Ներկայացված տվյալների համաձայն 2010թ. ապրիլին 2009թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.2%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 105.0%, ոչ պարենային ապրանքներինը՝ 103.0%, ծառայությունների սակագներինը՝103.5 %: 2010թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1.03%, ինչը 0.07 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը(0.96%):

Նշենք նաև, որ 2010թ. ապրիլին 2009թ. ապրիլի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 106.8%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`105.0%, ոչ պարենային ապրանքներինը` 113.2%, ծառայությունների սակագներինը`107.0%, իսկ հունվար-ապրիլին 2009թ. հունվար-ապրիլի համեմատ`համապատասխանաբար 108.0%, 105.2, 115.2 և 109.5%:

2010թ. ապրիլին 2005թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 131.1%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 128.9%, ոչ պարենային ապրանքներինը՝ 124.2%, ծառայությունների սակագներինը՝ 138.9%:

Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2010թ. ապրիլին մարտի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.9-1.9% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.2%-ով:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12