ՀԱՅԱՍՏԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԵՎ ԿԻՍԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 62.2%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին տաս ամիսների արդյունքներով ՀՀ արտահանման և ներմուծման ծավալների հիմնական ցուցանիշները: Ներկայացված ամփոփ տվյալների համաձայն, հաշվետու ամիսների ընթացքում հանրապետությունից արտահանվել է 106466.1 հազար դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Նշենք, որ այս ցուցանիշը 2009 թվականի համաապտասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 29.4%-ով:
Միևնույն ժամանակ, 2010 թվականի առաջին տաս ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 134133.1 հազար դոլար արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված այլ իրեր: Այս ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է շուրջ 62.2%-ով: