2009Թ.-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ 343 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի ընթացքում ՀՀ-ում գրանցվել են 2698 իրավաբանական անձիք, որոնցից 343-ը օտարերկրյա ներդրումներով են: Հաշվետու ժամանակահատվածում նոր ստեղծված իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 4013,13 մլն դրամ:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում գրանցվել են օտարերկրյա ներդրումներով իրավաբանական անձանց հիմնադիրների (մասնակիցների) կազմում նաև օտարերկրյա իրավաբանական անձանց և (կամ) քաղաքացիների մասնակցությամբ 212 ընկերություններ, և հիմնադիրների (մասնակիցների) կազմում միայն օտարերկրյա իրավաբանական անձանց և (կամ) քաղաքացիների մասնակցությամբ` 221 ընկերություն: