Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ. ՄՍԱՄԹԵՐՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ 11.7%-ՈՎ, ՇԱՔԱՐԱՎԱԶԻՆԸ` 36.3%-ՈՎ
01/03/2010 15:21
Կիսվել

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ. ՄՍԱՄԹԵՐՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ 11.7%-ՈՎ, ՇԱՔԱՐԱՎԱԶԻՆԸ` 36.3%-ՈՎ

2010թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.2% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է շաքարավազի, ձվի, մսամթերքի, 1.8-4.3% գնաճով: Ինչպես «Բիզնես 24»-ին  տեղեկացնում են  ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 5-ում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0.1-4.3% գնաճ, 7-ում` 5.0-0.1% գնանկում, իսկ 1-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մսամթերքի ապրանքախմբում 2010թ. փետրվարին 2009թ. փետրվարի համեմատ գրանցվել է 11.7%, իսկ 2010թ. հունվարի համեմատ`4.3 % գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է հանրապետությունում տավարի և ոչխարի մսի` համապատասխանաբար 9.7% և 14.6% թանկացմամբ: Խոզի մսի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 3.2%-ով: Հանրապետության դիտարկված քաղաքներում 2010թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է մսամթերքի 3.8-7.5% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 3.8%-ով:

2010թ. փետրվարին 2009թ. փետրվարի համեմատ ձվի հանրապետական միջին գինը նվազել է 10.2%-ով, իսկ 2010թ. հունվարի համեմատ գրանցվել է 3.4% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է մայրաքաղաքում ձվի 6.6% գնաճով: Հանրապետության դիտարկված 3 քաղաքներում 2010թ. փետրվարին հունվարի համեմատ ձվի գինը նվազել է 3.6-1.1%-ով, իսկ մյուս 7 քաղաքներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

2010թ. փետրվարին 2009թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 36.3%, իսկ 2010թ. հունվարի համեմատ` 1.8% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2010թ. փետրվարին հունվարի համեմատ շաքարավազի գինն աճել է 0.6-4.0%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է 1.8%-ով:

Սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում 2010թ. փետրվարին 2009թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 8.1%, իսկ 2010թ. հունվարի համեմատ` 1.1% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է թեյի 8.3% գնաճով: Հանրապետության դիտարկված քաղաքներում 2010թ. փետրվարին հունվարի համեմատ սուրճի, թեյի, կակաոյի գներն աճել են 0.3-1.9%-ով: Մայրաքաղաքում սուրճի, թեյի, կակաոյի գներն աճել են 1.3%-ով:

2010թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է հրուշակեղենի 0.1%, ոգելից խմիչքի և ծխախոտի 0.1% գնաճ (պայմանավորված ոգելից խմիչքի 1.1% գնաճով): Հացամթերքի ապրանքախմբում, ընդհանուր առմամբ, գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ, չնայած ք. Արտաշատում արձանագրվել է 3.3% գնանկում: Մրգի ապրանքախմբում 2010թ. փետրվարին 2009թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 8.9% գնաճ, իսկ 2010թ. հունվարի համեմատ` 5.0% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է խաղողի 20.0%, ադամաթզի 15.1%, խնձորի 7.9%, գնանկումով: Կիտրոնի և արքայանարնջի գները 2010թ. փետրվարին հունվարի համեմատ նվազել են համապատասխանաբար 4.8% և 1.6%-ով, իսկ նարնջի, տանձի, մանդարինի, նռան գներն աճել են 0.2-2.7%-ով:

Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում մրգի գները նվազել են 17.1-1.8%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել ք. Գյումրիում), իսկ մյուս 4 քաղաքներում գրանցվել է 0.5-2.6 % գնաճ: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 5.7%-ով:

2010թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձկնամթերքի 4.3% գնանկում: Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում ձկնամթերքի գները նվազել են 6.8-2.1%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել մայրաքաղաքում), 4 քաղաքներում գրանցվել է 0.3-6.9% գնաճ, իսկ ք. Դիլիջանում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2010թ. փետրվարին 2009թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 8.3% գնաճ, իսկ 2010թ. հունվարի համեմատ` 3.3% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է վարունգի 12.4%, լոլիկի 9.3%, կանաչ սոխի 4.7%, սխտորի 4.0%, կաղամբի 3.4%, խառը կանաչեղենի 3.3% գնանկումով: Գազարի և ճակնդեղի գները 2010թ. փետրվարին հունվարի համեմատ նվազել են համապատասխանաբար 2.0% և 1.3%, իսկ կարտոֆիլի, գլուխ սոխի, կանաչ պղպեղի, սմբուկի գներն աճել են 0.1-2.7%-ով:

Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գները նվազել են 12.9-0.7%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում), իսկ մյուս 4 քաղաքներում արձանագրվել է 0.7-3.7% գնաճ: Մայրաքաղաքում բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գների ընդհանուրմակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 3.2%-ով: 2010թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ոգելից խմիչքի, այլ մթերքի, կենդանական և բուսական յուղերի, կաթնամթերքի 1.7-0.1% գնանկում:

AMP
12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37