
ՀՀ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 0,5%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնականհիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն 2009 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 0,5%-ով և կազմել 897943.4 մլն դրամ, ընդ որում միայն նոյեմբերին հոկտեմբերի համեմատությամբ ՀՀ մանրածախ առևտրի շրջանառությունը նվազել է 0.4%-ով: