Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀՀ 1000 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՑ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ 612-Ը
27/05/2010 12:22
Կիսվել

ՀՀ 1000 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՑ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ 612-Ը

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2007-2009 թվականներին վճարված հարկերի գնահատման արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկանք, որում ներկայացված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն դիտարկվող ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուներից շարունակական խոշոր հարկատու են համարվել 612 տնտեսվարող սուբյեկտներ:

Հատկանշական է, որ 1000 խոշոր հարկատուների վճարած հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավումը վերջին երկու տարիներին 2007 թվականի համեմատ տեղի է ունեցել ավելի դանդաղ, քան բոլոր հարկատուների կողմից վճարված հարկեր/ՀՆԱ ցուցանիշի փոփոխությունը, ընդ որում հաշվետու տարիների կտրվածքով 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի բեռը բյուջեի եկամտային մասով դրսևորել է աստիճանաբար նվազման միտում:

Ներկայացված վերլուծության հաաձայն 2007 թվականի արդյունքներով հանրապետության 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի տեսակարար կշիռը պետական բյուջեի հարկային եկամուտների ընդհանուր ծավալում կազմել է 64,3%: Այս ցուցանիշը 2008 և 2009 թվականների արդյունքները փոքր ինչ կրճատվել է` կազմելով համապատասխանաբար 61,5% և 61,4%: Այստեղ հարկ է նշել, որ հաշվետու այս երեք տարիների ընթացքում կրճատվել է նաև 612 խոշոր հարկատուների տեսակարար կշիռը ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների համախառն ծավալում: Մասնավորապես, 2007 թվականին 612 խոշոր հարկատուների վճարած հարկերի տեսակարար կշիռը պետական բյուջեի հարկային եկամուտների ընդհանուր ծավալում կազմել է 52,6%, 2008 թվականին` 49,0%, 2009 թվականին` 46,3%:

ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2007-2009 թվականներին վճարված հարկերի ընդհանուր դինամիկան գնահատելու համար օգտագործվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկատուների տվյալները 2007-2009 թվականների, որը ներառում է հարկային մարմինների կողմից հավաքագրված հարկերը` ըստ առանձին հարկատեսակների, սոցիալական ապահովագրության վճարների և մաքսավճարների: Օգտագործվել են ՀՀ ֆինանսների նախարարության տվյալները պետական բյուջե մուտքագրված հարկային, մաքսային մարմինների, ինչպես նաև սոցիալական ապահովագրության հիմնադրամի կողմից հավաքագրված գումարների վերաբերյալ: Օգտագործվել են նաև ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակվող ՀՆԱ-ի ըստ ճյուղերի 2007-2009 թվականների տվյալները տարեկան կտրվածքով:

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11