Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
2010Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 68.4%-ՈՎ
29/03/2010 16:02
Կիսվել

2010Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 68.4%-ՈՎ

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 2010 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են շուրջ 80.5 մլրդ դրամ և 68.4%-ով ապահովել եռամսյակային ծրագիրը: 2009 թվականի հունվար-փետրվար ամիսների համեմատ նշված եկամուտներն աճել են 19% ով կամ 12.9 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, եկամտահարկի և շահութահարկի աճով:

Հարկային եկամուտների ու պետական տուրքերի 50%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է ավելի քան 40.2 մլրդ դրամ և 22.4% ով կամ 7.4 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ ի մուտքերից ավելի քան 24.2 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, իսկ 16 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Ընդ որում, մուտքերի աճ է արձանագրվել և ՀՀ սահմանին հարկումից, և ապրանքների ու ծառայությունների ներքին շրջանառությունից:

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 8.4%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին կազմելով շուրջ 6.8 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է ավելի քան 4.8 մլրդ դրամ, որից 2.2 մլրդ դրամը` բենզինի և դիզելային վառելիքի, 1.9 մլրդ դրամը ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են ավելի քան 1.9 մլրդ դրամ, որից 857.9 մլն դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 9.9% ով կամ 607.2 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է բենզինի և դիզելային վառելիքի ներմուծումից ստացված հարկերի աճով:

2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտների 14.1%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին`  կազմելով ավելի քան 11.3 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 27.2% ով կամ 2.4 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է ոչ պետական ձեռնարկությունների, մեկ տոկոս դրույքաչափով և ոչ ռեզիդենտների վճարած շահութահարկի աճով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 10.6 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 13.2%-ը: Նախորդ տարվա հունվար փետրվար ամիսների համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 40.3%-ով կամ 3.1 մլրդ դրամով:

Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են շուրջ 3.9 մլրդ դրամ` 9.7%-ով կամ 411.7 մլն դրամով զիջելով 2009 թվականի նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը: 2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին բյուջե են մուտքագրվել շուրջ 2 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով առաջին եռամսյակի համար ծրագրված մուտքերի 51.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 22.9%-ով կամ 592.7 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի, ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների և հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների իրականացման համար գանձվող տուրքերի նվազմամբ:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գով բյուջետային եկամուտները կազմել են 16.4 մլրդ դրամ և 74.1%-ով ապահովել եռամսյակային ծրագրը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 28.1%-ով կամ 3.6 մլրդ դրամով:

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12