ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 23.2%-ՈՎ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հարկային վարչարարության վերաբերյալ եռամսյակային ամփոփ ցուցանիշներ, որոնց համաձայն 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում հարկային ծառայողների աշխատանքի վարձատրության ընդհանուր ծավալը կազմել է 3440.0 մլն դրամ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 22.3%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակում հարկային ծառայողներին վճարված աշխատավարձերի ընդհանուր ծավալը 2008 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 23.2%-ով և կազմել 1296.9 մլն ՀՀ դրամ:
Նշենք, որ հարկային ծառայողների ընդհանուր թվաքանակը 2009 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 2170 մարդ: