20/10/2010 14:50
ՀՀ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ՈՐՈՇԱԿԻ ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010 թվականի առաջին ինն ամիսների կտրվածքով ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է մանրածախ առևտրաշրջանառության ծավալների 0,4% աճ: Հաշվետու ամիսներին մանրածախ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 751838.5 մլն դրամ:
Հատկանշական է, որ սեպտեմբերին օգոստոս ամսվա համեմատությամբ ՀՀ մանրածախ առևտրի շրջանառության ծավալներն աճել են 7,1%-ով:
Նշենք նաև, որ օգոստոսին հուլիս ամսվա համեմատությամբ ՀՀ մանրածախ առևտրի շրջանառությունն աճել էր 14,4%-ով, իսկ ցուցանիշի աճը այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով կազմել էր 0,7%:
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
17:48 11/08/26
