22/09/2010 17:07
ՀՀ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010 թվականի առաջին ութ ամիսների կտրվածքով ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է մանրածախ առևտրաշրջանառության ծավալների 0,3% աճ: Հաշվետու ամիսներին մանրածախ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 641539.7 մլն դրամ:
Հատկանշական է, որ օգոստոսին հուլիս ամսվա համեմատությամբ ՀՀ մանրածախ առևտրի շրջանառության ծավալներն աճել են 14,4%-ով:
Նշենք նաև, որ հուլիսին հունիս ամսվա համեմատությամբ ՀՀ մանրածախ առևտրի շրջանառությունն աճել էր 10,7%-ով, իսկ ցուցանիշի աճը այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով կազմել էր 0,7%:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
