
ՀՀ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 0,8%-ով և կազմել 697636.0 մլն դրամ, ընդ որում միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում օգոստոս ամսվա համեմատությամբ մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 5,5%-ով:
Հատկանշական է, որ 2009 թվականի բոլոր ամիսների ընթացքում ամսական կտրվածքով, ինչպես նաև նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ գրանցվել է մանրածախ առևտրի շրջանառության աճ, բացառությամբ 2009 թվականի հունվար ամսվա, երբ մանրածախ առևտրի շրջանառությունը 2008 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատությամբ կրճատվել էր շուրջ 64,1%-ով: