02/06/2010 16:41
ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ԶԳԱԼԻ ԱՃ
2010 թվականի հունվար-ապրիլին հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը 2009 թվականի հունվար-ապրիլի նկատմամբ աճել է 11.9%-ով, ընդ որում հաշվետու ամիսների ընթացքում երկաթուղային բեռնափոխադրումների համախառն ծավալն աճել է 2,9%-ով, ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը` 32,4%-ով, օդային բեռնափոխադրումների ծավալը` 21,0%-ով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն` ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնափոխադրումների ընդհանուր ծավալի 50,9%-ը բաժին է ընկում ավտոմոբիլային բեռնափոխադրումներին, 30,1%-ը` երկաթուղային, 18,8%-ը` օդային բեռնափոխադրումներին:
Նշենք նաև, որ 2010 թվականի հունվար-ապրիլին հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնաշրջանառության ծավալը նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ աճել է 2.8%-ով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
