ԱՅՍ ՏԱՐԻ ՀՀ ԺԱՄԱՆԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է 5,8%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումներ, որոնց համաձայն 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետություն են ժամանել 422807 զբոսաշրջիկներ: 2008 թվականի նույն ժամանակաշրջանում գրանցված 399691 զբոսաշրջիկների դիմաց այս ցուցանիշի աճի տեմպը կազմել է 105.8%:
Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 396560 մարդ: 2008 թվականի հունվար-սեպտեմբերի նկատմամբ այս ցուցանիշն աճել է 1.2%-ով: