ՀՀ-ՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՒՄ Է 84.9 ՀԱԶԱՐ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ
Այս տարվա հունվար ամսվա վերջի դրությամբ հանրապետությունում հաշվառվել է 84.9 հազար պաշտոնապես գրանցված գործազուրկ, ընդ որում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակի աճի տեմպը հաշվետու ամսվա արդյունքներով կազմել է 12.2%:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն հունվարին դեկտեմբեր ամսվա համեմատությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակն աճել է 0.5%-ով:
Նշենք, որ 2009 թվականի դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ ՀՀ-ում հաշվառվել է 84.5 հազար պաշտոնապես գրանցված գործազուրկ: