ՀՀ-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԱՃԵԼ Է 10.3%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ-ում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակն աճել է 10.3%-ով:
Սեպտեմբերի 30-ի դրությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը կազմել է 83.1 հազար մարդ, ընդ որում միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում օգոստոս ամսվա համեմատությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը կրճատվել է 0.8%-ով:
Նշենք, որ ՀՀ-ում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակի առավել մեծ աճ գրանցվել է ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին, երբ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 9.8%-ով: