ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՒՄ Է 83,6 ՀԱԶԱՐ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ
2010 թվականի փետրվար ամսվա վերջի դրությամբ հանրապետությունում հաշվառվել է 83,6 հազար պաշտոնապես գրանցված գործազուրկ, ընդ որում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակի աճի տեմպը հաշվետու ամսվա արդյունքներով կազմել է 10,4%:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն փետրվարին հունվար ամսվա համեմատությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը կրճատվել է 1,5%-ով:
Նշենք, որ 2009 թվականի դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ ՀՀ-ում հաշվառվել է 84.5 հազար պաշտոնապես գրանցված գործազուրկ: