Տնտեսական

USD BUY - 383.50+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 455.00+0.00
OIL:  BRENT - 70.07+1.10 WTI - 68.24+0.89
COMEX:  GOLD - 3301.70-1.20 SILVER - 36.77-0.65
COMEX:  PLATINUM - 1381.80+0.14
LME:  ALUMINIUM - 2573.50-0.64 COPPER - 9829.50-0.35
LME:  NICKEL - 15177.00-0.74 TIN - 33284.00-1.24
LME:  LEAD - 2036.50-1.07 ZINC - 2684.50-1.45
FOREX:  USD/JPY - 147.1+0.75 EUR/GBP - 1.1704-0.37
FOREX:  EUR/USD - 1.1704-0.37 GBP/USD - 1.357-0.45
STOCKS RUS:  RTSI - 1110.51+0.68
STOCKS US: DOW JONES - 44240.76-0.37 NASDAQ - 20418.46+0.03
STOCKS US: S&P 500 - 6225.52-0.07
STOCKS JAPAN:  NIKKEI - 39688.81+0.26 TOPIX - 2816.54+0.17
STOCKS CHINA:  HANG SENG - 24148.07+1.09 SSEC - 3497.48+0.70
STOCKS EUR:  FTSE100 - 8854.18+0.54 CAC40 - 7766.71+0.56
STOCKS EUR:  DAX - 24206.91+0.55
08/07/2025  CBA:  USD - 384.19+0.08 GBP - 521.65-0.74
08/07/2025  CBA:  EURO - 450.58+0.13
08/07/2025  CBA:  GOLD - 40951-196 SILVER - 447.7-7.81
ԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
12/11/2009 12:16
Կիսվել

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

«Հարվակովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ազգային ընկերության իր կարգավիճակը ամրագրելու առաջարկությամբ դիմել է ՀՀ կառավարությանը: ՀԿԵ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինն այս առումով նշել է, որ ազգային տրանսպորտային ընկերության կարգավիճակի ստացումը  հնարավորություն կտա «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին անդամակցել այնպիսի կարևոր միջազգային կազմակերպություններին, ինչպիսիք են Երկաթուղային Բեռնափոխադրումների Միջազգային Կոնվենցիան և Երկաթուղիների Համագործակցության Կազմակերպությունն, ինչն, իր հերթին, կընդլայնի հարևան երկրների երկաթուղային ընկերությունների հետ բազմակողմ համագործակցության հաստատման հնարավորությունները:

Ազգային կարգավիճակը, ՀԿԵ գլխավոր տնօրենի խոսքերով, հնարավորություն կտա նաև վերոնշյալ կազմակերպություններում ներկայացնել Հայաստանի շահերը և դառնալ ավելի գրավիչ` ներդրումների տեսանկյունից:

Վերջին ժամանակահատվածում Հարավային Կովկասում տեղի ունեցող բուռն իրադարձությունները, որոնք առավելապես պայմանավորված են սահմանների հնարավոր բացման հետ կապված սպասումներով և Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանն առընչվող քննարկումներով, Շևկետ Շայդուլինի խոսքերով, դրանք կարող են արմատապես փոփոխել Հայաստանի տնտեսության ընդհանուր նկարագիրն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հատվածներում, ինչպես նաև այս համատեքստում կարող են բարձրացնել երկաթուղային տրանսպորտի դերը Հայաստանի տնտեսական և քաղաքական կյանքում:

AMP
08/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.19
+0.08
Եվրո (EUR)
450.58
+0.13
Ռուբլի (RUR)
4.9041
+0.0203
Լարի (GEL)
141.45
+0.07
40951
-196
Արծաթ
447.7
-7.81