«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ – ԽՈՏԱՆԻ ՔԱՆԱԿԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տրամադրած տեղեկությունների համաձայն 2009 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ խոտանի ընդհանուր քանակը կրճատվել է 46 միավորով: Հաշվետու ամիսների ընթացքում գրանցվել է խոտանի 169 դեպք, մինչդեռ 2008 թվականի համապատասխան ամիսների ընթացքում խոտանի քանակը կազմել էր 215, ընդ որում նախորդ տարվա ընթացքում խոտանի որոշ դեպքեր չեն գրանցվել` տվյալների արձանագրման համար համապատասխան համակարգի բացակայության պատճառով: Ընկերության հրապարակած տվյալներում նշվում է, որ խոտանի ընդհանուր քանակի անկումը պայմանավորված է անվտանգության ապահովման ուղղությամբ ընկերության կողմից իրականացվող արդյունավետ աշխատանքներով:
Նշենք, որ խոտան հասկացության տակ նկատի են առնվում վթարները, շարժակազմի շարքից դուրս գալը, հրդեհները, գնացքների բախումները և նման այլ դեպքեր: