«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԺՈՂՈՎ
2009 թվականի սեպտեմբերի 19-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում անցկացվել է «Ճանապարհների կադրային ներուժի ամրապնդում» թեմայով գիտատեխնիկական գիտաժողով, որի շրջանակներում ընկերության ղեկավարները քննարկել են ներդրումային ծրագրերի իրականացմանը և, մասնավորապես, արտադրության արդյունավետ կառավարմանը և աշխատանքային ռեսուրսների օգտագործմանն, ինչպես նաև ընկերության կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր: Գիտաժողովի մասնակիցները առավել մեծ ուշադրություն են դարձրել կադրերի պատրաստման և վերապատրաստման անհրաժեշտությանը, և ծանոթացել այս ուղղությամբ ընկերության կողմից իրականացվող ծրագրերին:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործադիր տնօրեն Շևկետ Շայդուլինն իր ելույթում նշել է, որ այս գիտաժողովը մեծ առաջընթաց է ընկերության կադրային ներուժի բացահայտման և ամրապնդման հարցում: