Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ – ԱՅՍ ՏԱՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 12%-ՈՎ
18/11/2010 10:38
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ – ԱՅՍ ՏԱՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 12%-ՈՎ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ` նոյեմբերի 17-ին, Մոսկվայում հայ-ռուսական երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարներն է քննարկել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նշելով, որ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը, Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս տարի Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 12 տոկոսով: Նախագահը խոսել է նաև անցյալ տարի Հայաստանի տնտեսության մեջ ՌԴ-ի կողմից արված ավելի քան կես միլիարդ դոլարի ներդրումների մասին, որոնք այս տարի ևս շարունակվում են:

«Մեր երկարաժամկետ տնտեսական կապերի ապացույցն են այն նախագծերը, որոնք մենք այժմ համատեղ իրականացնում ենք: Դա վերաբերվում է Մեծամորի ԱԷԿ-ի նոր բլոկի շինարարությանը, մեր երկաթուղային տրանսպորտի արդիականացմանն ու ընդլայնմանը: Կան մեծ և երկարաժամկետ ներդրումներ կապի ոլորտում: Իրականում, մենք շատ լավ զարգանում ենք»,-ասել է Նախագահ Սարգսյանը` մեկ անգամ ևս ՌԴ կառավարության նախագահին շնորհակալություն հայտնելով մեր երկրին տրամադրված վարկի համար: Հանրապետության ղեկավարի խոսքով` եթե չլինեին այդ գումարները, տնտեսության վերականգնման գործում Հայաստանը զգալի դժվարություններ կունենար: 

Սերժ Սարգսյանը նշել է, որ, ցավոք, այդ ամենի հետ մեկտեղ, գյուղատնտեսության ոլորտում այս տարի անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, ինչպես և Ռուսաստանում, արձանագրվել է անկում:

«Եթե մեր արդյունաբերությունն աճում է մոտ մինչև 10 տոկոս, ապա գյուղատնտեսությունում ունենք 17-18 տոկոս անկում: Սակայն լիահույս ենք, որ Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում, մենք դուրս կգանք ճգնաժամից, քանի որ մեր հիմնական ձեռնարկությունները կա´մ համատեղ են, կա´մ ռուսական կապիտալով»,-ասել է Նախագահը: 

Վարչապետ Վլ.Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանն իմանալով Հայաստանի կարիքները, պատրաստ է այսուհետ ևս համագործակցելու և աշխատանքային մակարդակով բոլոր հարցերը համաձայնեցնելու:

«Չնայած, մեզ մոտ ևս այս տարի լուրջ դժվարություններ կան գյուղատնտեսությունում, և դրանք կապված են եղանակային պայմանների հետ, այնուամենայնիվ, մենք արձագանքեցինք մեր հայ բարեկամների խնդրանքին ու այս տարի սեպտեմբերին ցորենի սերմացու ուղարկեցինք, որպեսզի ցանքը ժամանակին կատարվի, և մյուս տարի լավ արդյունք ապահովվի»,-ի պատասխան ասել է ՌԴ կառավարության ղեկավարը: 

Վլ. Պուտինը ևս նշել է, որ Ռուսաստանն ավանդաբար համարվում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը և ավելորդ է համարել այդ պարագայում ապրանքաշրջանառության մասին խոսելը` ընդգծելով, որ այն վատ մակարդակի վրա չէ:

«Ճիշտ է, 2009թ. ճգնաժամային տարում ապրանքաշրջանառությունը մի փոքր նվազեց, բայց այժմ արագ վերականգնվում է: Նույնիսկ 2009թ. Հայաստանի տնտեսության մեջ աճել են ռուսական ուղղակի ներդրումների ծավալները` ընդհանուր առմամբ, դա մոտ 3 մլրդ. դոլար է, իսկ ավելի ստույգ` 2,8 մլրդ. դոլար: Նույնիսկ 2009թ. ռուսական ուղղակի ներդրումների ծավալն աճել է կես միլիարդով»,-ասել է վարչապետ Պուտինը, հիշելով անցյալ տարվա ամռանը` հունիսին, Հայաստանին տրված 500 մլն դոլար պետական պարտքը: Ռուսաստանի վարչապետը հույս է հայտնել, որ այն օգտակար է եղել և տրվել է ժամանակին` սոցիալական ու տնտեսական ոլորտներում կայուն իրավիճակի ստեղծման համար: 

«Մեր խոշորագույն ընկերություններն ակտիվ աշխատում են հայկական շուկայում, և մենք երախտապարտ ենք Ձեզ, որ Դուք և Հայաստանի կառավարությունն այդ աշխատանքի, համագործակցության համար ստեղծում եք անհրաժեշտ պայմաններ»,-Նախագահ Սարգսյանին ասել է ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինը:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6