09/12/2010 12:24
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ԵՄ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՄԵԾ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ, ՈՐԻՑ ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԵՆՔ ՕԳՏՎՈՒՄ
«Կա Եվրամիության հետ համագործակցության զգալի մեծ ներուժ և Եվրամիության կողմից մի մեծ գործիքակազմ, տեխնիկական ֆինանսական օժանդակություն, որից մենք այսօր արդյունավետ չենք օգտվում», – Եվրամիության հետ ՀՀ հարաբերությունների ոլորտում առկա խնդիրներին նման գնահատական է տվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն` այսօր` դեկտեմբերի 9-ի, կառավարության նիստի իր ներածական խոսքում:
Այս կապակցությամբ վարչապետը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 11-ի առավոտյան Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունենալու չափազանց կարևոր գիտաժողով, որը նվիրված է լինելու Եվրամիության հետ ՀՀ համագործակցության խնդիրներին և մանրակրկիտ քննարկվելու է այն գործիքակազմը, որն Եվրամիության կողմից Հայաստանին առաջարկվում է: Վարչապետի խոսքերով` այդ գործիքակազմին մանրակրկիտ տիրապետելը չափազանց կարևոր է ՀՀ նախարարությունների համար, և այս կապակցությամբ բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել իրենց տեղակալների մասնակցությունը այդ գիտաժողովին, ովքեր պատասխանատու են եվրաինտեգրացիայի գործընթացների համար։
Նախատեսվում է, որ կներկայացնեն հաշվետվություն նախարարությունների և գերատեսչությունների կտրվածքով, թե ինչպիսի՞ գործիքներից ինչպես պետք է օգտվեն տվյալ գերատեսչությունները:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
