Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ
14/12/2010 15:36
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահության անդամների ու Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովների նախագահների մասնակցությամբ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: 

Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է. «Համոզված եմ, որ այս հանդիպումը, մի կողմից, հնարավորություն կտա ավելի հստակ պատկերացումներ ունենալ ձեր խնդիրների և այն հարցերի մասին, որ ձեզ այսօր մտահոգում են, ձեր տեսլականի մասին, թե ինչպես եք դուք տեսնում Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման հեռանկարները, և ինչ անելիքներ ունի կառավարությունը: Նաև հնարավորություն է մեզ համար ձեզ ներկայացնել, թե ինչպիսի ռեֆորմների փաթեթ ենք մենք այսօր պատրաստում, որը հաշվի է առնելու ճգնաժամի իրողությունը և այն դասերը, որ մեզ տվել է ճգնաժամը»: 

Շնորհակալություն հայտնելով խորհրդակցության կազմակերպման համար` Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն անդրադարձել է Հայաստանի արդյունաբերության զարգացման հայեցակարգի նախագծին ու ներկայացրել քննարկումների արդյունքում արդյունաբերողների բարձրացրած հիմնական հարցադրումները և մտահոգությունները Հայաստանի արդյունաբերական քաղաքականության արդյունավետ իրականացման վերաբերյալ: 

Այնուհետև ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում միության ընկերությունների ու ձեռնարկությունների ղեկավարներն ու Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովների նախագահներն իրենց կարծիքները, մոտեցումներն ու առաջարկություններն են ներկայացրել Հայաստանի արդյունաբերության ներկայիս վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Մասնավորապես, արծարծվել են հարկային վարչարարության բարելավմանը, արտահանման ծավալների մեծացմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանմանը, նորարարական տեխնոլոգիաների ու զբոսաշրջության զարգացմանը, կառավարություն-արհմիություն համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` վարչապետը բարձրացված հարցերի վերաբերյալ հայտնել է իր և կառավարության տեսակետները, տեղեկացրել մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված միջոցառումների և մշակվող նախագծերի մասին: Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել հնչեցված բոլոր հարցադրումներն ու առաջարկությունները գրավոր ներկայացնելը` հավաստիացնելով, որ դրանք կուսումնասիրվեն և հաշվի կառնվեն առաջիկա նախագծերում, իսկ որոշակի հարցերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու նախարարություններին ու գերատեսչություններին։

Քննարկման մասնակիցները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին նախորդ` 2009 թ. կայացած հանդիպման ժամանակ իրենց կողմից բարձրացված հարցերին լուծում տալու համար` արձանագրելով նման քննարկումների կազմակերպման արդյունավետությունը: 

Վարչապետ Սարգսյանը կարևորել է նման խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը` ընդգծելով, որ դրանով իսկ հնարավորություն է տրվում կառավարությանը ճիշտ որոշումներ ընդունել քննարկվող հարցերի վերաբերյալ:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2