Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՊՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
30/09/2010 15:13
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՊՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին, ովքեր Երեւանում են գտնվում ս.թ. սեպտեմբերի 29-ին մեկնարկած ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի հոբելյանական` 10-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով: 

Հանրապետության Նախագահը, նման հանդիպումները, կանոնավոր շփումներն ու համագործակցությունը գնահատելով չափազանց օգտակար` նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Խորհդի գործունեությանը եւ պատրաստ է հետագայում եւս ակտիվորեն մասնակցել այդ կառույցի աշխատանքներին: Նախագահ Սարգսյանի խոսքով, Խորհրդի անդամ երկրները երկար տարիներ ապրելով ընդհանուր պետության մեջ` ունեն ընդհանուր բնույթի խնդիրներ, որոնք հաճախ ենթադրում են համանման լուծումներ եւ միասնական ջանքեր: Համատեղ աշխատանքն ու փորձի փոխանակումը, Նախագահի հավաստմամբ, մասնակից բոլոր երկրներին միայն օգուտ կարող են բերել: 

“Մենք մեծ կարեւորություն ենք տալիս նաեւ եվրոպական կառույցների հետ համագործակցությանը: Գաղտնիք չէ, որ եվրոպական վերահսկիչ մարմիններում կուտակված է շատ մեծ դրական փորձ, եւ այն անհրաժեշտ է տեղայնացնել` իհարկե, նկատի առնելով մեր առանձնահատկությունները: Մենք պատրաստ ենք ակտիվ մասնակցություն ունենալ Վերահսկիչ պալատների Եվրոպական Միության (EUROSAI) աշխատանքներին, այդ թվում` միջոցառումներ անցկացնել Երեւանում”,-ասել է Սերժ Սարգսյանը:

Բավականին ներկայացուցչական կազմով Նախագահ Սարգսյանին հյուրընկալված Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Մերձբալթյան երկրների վերահսկիչ մարմինների ղեկավարները, Վերահսկիչ պալատների Եվրոպական Միության նախագահ, Լեհաստանի բարձրագույն վերահսկողական մարմնի նախագահ Յացեկ Յեզերսկիի հետ միասին Հանրապետության ղեկավարի հետ զրուցել են իրենց երկրների վերահսկիչ մարմինների գործառույթների ընդհանրությունների եւ տարբերությունների, առկա խնդիրների ու համատեղ ջանքերով դրանց լուծման հնարավոր ուղիների մասին: Նրանք բարձր են գնահատել Երեւանում հրավիրված նստաշրջանի աշխատանքը, որի արդյունքում ստորագրվել են մի շարք կարեւոր փաստաթղթեր, նախանշվել` հետագա համագործակցության ծրագրերը:

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90