Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
«ՍՊԱՅԿԱ» ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է 2010-2012ԹԹ. ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ 100 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
15/07/2011 15:08
Կիսվել

«ՍՊԱՅԿԱ» ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է 2010-2012ԹԹ. ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ 100 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր այցելել է «Սպայկա» միջազգային բեռնափոխադրող ընկերություն, որն «Արարատֆրուտ» ապրանքանիշի ներքո իրականացնում է թարմ մրգի արտահանման ներդրումային ծրագիր: Կազմակերպությունը ստեղծել է թարմ և վերամշակված գյուղմթերքը արտահանումն ապահովող ենթակառուցվածքներ: Համակարգի ստեղծման համար արդեն իսկ ներդրվել է ավելի քան 45 մլն դոլարին համարժեք գումար: Ընկերության կողմից իրականացված ներդրումային ծրագրի նպատակը հայկական թարմ ու վերամշակված գյուղմթերքի համար արտերկրյա պարենային շուկաներում կայուն դիրքերի ապահովումն ու Հայաստանից արտահանման ծավալների խթանումն է:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության տեխնիկական հնարավորություններին` գյուղմթերքները դեպի Եվրոպա և ԱՊՀ երկրներ բեռնափոխադրող բեռնատարների սառեցման, տեղորոշման և տեխնիկական այլ համակարգերի աշխատանքին, արտադրական հզորություններին` սառնարանային տնտեսությանը, գյուղատնտեսական մթերքների փաթեթավորման գործընթացին:

Շրջայցի ավարտին` վարչապետ Սարգսյանը հանդիպել է «Սպայկա» ընկերությանը գյուղատնտեսական ապրանքներ մատակարարող ֆերմերներին քննարկել նրանց հուզող խնդիրները:

«Սպայկա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին: ՀՀ կառավարությունը 2010թ. հուլիսի 1-ի և 2011թ. փետրվարի 3-ի որոշումներով «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում` 300 մլն ՀՀ դրամը գերազանցող արժեքով որոշակի ապրանքների գծով մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել է համապատասխանաբար մինչև 2013թ. հուլիսի 1-ը և 2014թ. փետրվարի 1-ը։

Ընկերությունը 2010-2012թթ. կիրականացնի շուրջ 100 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքում նախատեսվում է ավելի քան 1900 նոր մշտական աշխատատեղերի ստեղծում: 2009թ. ընկերության մշտական աշխատակիցների թիվը 65 էր, իսկ 2011թ.` կազմակերպությունն ունի շուրջ 450 աշխատակից:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12