Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ 3,25 ՄԼՆ Է
05/11/2010 17:02
Կիսվել

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ 3,25 ՄԼՆ Է

2010թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ, կազմել է 3259.1 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 2087.2 հազ. մարդ, իսկ գյուղականը` 1171.9 հազ. մարդ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` 2010թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում արձանագրված բնակչության բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի ցուցանիշներով ՀՀ մշտական բնակչության թվաքանակը, տարեսկզբի նկատմամբ ավելացել է 9.6 հազ.մարդով, իսկ 2009թ. հոկտեմբերի 1-ի նկատմամբ` 13.2 հազ. մարդով:
 
2010թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 68.7%-ը կազմել է աշխատունակ բնակչությունը (տղամարդիկ`16-62 տարեկան, կանայք`16-61), 19.8%-ը` աշխատունակ տարիքից ցածր, իսկ 11.5%-ը` աշխատունակ տարիքից բարձր բնակչությունը: 
 
Հանրապետության 1000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել 456 տարեց և երեխա (0-15 տարեկան): Մշտական բնակչության միջին տարիքը 2010թ. տարեսկզբի դրությամբ կազմել է` 34.8 տարի, արական սեռի համար` 33.1, իսկ իգական սեռի համար` 36.4:
 
2010թ. հունվար-սեպտեմբերին 2009թ. հունվար-սեպտեմբերի համեմատ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի շարունակվող աճն ապահովվել է ի հաշիվ բնակչության բնական հավելաճի ավելացման (5.9%), և միգրացիայի մնացորդի բացասական ցուցանիշի նվազման (28.9%):
 
ՀՀ վարչատարածքային բաժանման հիմքը «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներն են, որոնց համաձայն ՀՀ տարածքը բաժանվում է 10 մարզերի` 48 քաղաքային ու 866 գյուղական համայնքներով և Երևանի քաղաքային համայնքի (12 վարչական շրջաններով):
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2