Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 10.3%-ՈՎ, ԻՍԿ ՄԱՐԶԵՐՈՒՄ` ԱՃԵԼ 3.9%-ՈՎ
07/12/2010 15:19
Կիսվել

ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 10.3%-ՈՎ, ԻՍԿ ՄԱՐԶԵՐՈՒՄ` ԱՃԵԼ 3.9%-ՈՎ

Վերջին տարիների կտրվածքով, Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակական փոփոխման շարժընթացն ունեցել է աճման միտում:  Այսպես, 2000թ.  արձանագրվել են անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից ծագող իրավունքների 30228, 2001թ.` 44792,  2002թ.` 60874, 2003թ.` 71797, 2004թ.` 98345, 2005թ.` 122545, 2006թ.` 124568, 2007թ.` 155040, 2008թ.` 159367,  իսկ 2009թ.` 154462  պետական գրանցումներ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2009թ. ընթացքում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ընդհանուր քանակի 27.6%-ն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ:  Գործարքների ընդհանուր քանակի 34.3%-ը գրանցվել է Երևան քաղաքում:  Միևնույն ժամանակ, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներում տեսակարար բարձր կշիռ են ունեցել օտարման գործարքները` 27.0%:

2009թ.  ՀՀ-ում անշարժ գույքի նկատմամբ իրականացված օտարման 41766  գործարքների 78.9%-ը կազմել են առուվաճառքները, 20.1%-ը`  նվիրատվությունները և 1.1%-ը`  փոխանակությունները:  Անշարժ գույքի օտարման գործարքների 37.4%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ 36.8%-ը` բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2008թ.  համեմատ, 2009թ.  անշարժ գույքի օտարման գործարքների քանակը նվազել է 23.5%-ով:

2009թ. Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի 11527 գործարքների 66.3%-ն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2008թ.  համեմատ բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 3.2%-ով:

Նշենք նաև, որ Երևան քաղաքում 2009թ. բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի շուկայական միջին գները 2008թ. համեմատ նվազել են 10.3%-ով և կազմել 265 800 դրամ: 

2009թ.  մարզերում,  բացառությամբ Երևան քաղաքի,  վաճառվել է բազմաբնակարան շենքերի 3609 բնակարան: 2008թ. համեմատ այն նվազել է 27.6%-ով, ընդ որում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1  քառ.մ մակերեսի շուկայական միջին գների տարեկան աճը 2008թ. համեմատ կազմել է 3.9%:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2