ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԻԳԱՐԵՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ, ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ` ԱՃԵԼ
Այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում սիգարետների արտադրության ծավալները նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել են շուրջ 2,1%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն հաշվետու այս ամիսներին Հայաստանում արտադրվել է 1363,5 միլիոն սիգարետ:
Այս նույն ժամանակահատվածում ֆերմենտացված ծխախոտի արտադրության ծավալներն աճել է 94,7%-ով և կազմել 492,9 տոննա: