ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 41,2%-ՈՎ, ԻՍԿ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ` 14.2%-ՈՎ
2010 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալը նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատությամբ աճել է շուրջ 18.9%-ով` կազմելով 4266.4 մլն դոլար (1595.9 մլրդ դրամ): ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` այս տարվա միայն նոյեմբերին հոկտեմբեր ամսվա համեմատությամբ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 14.4%-ով: